«Բավարիան» չի հրաժարվում Լուիս Դիասից

«Բավարիան» չի հրաժարվում «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասից և աշխատում է նրան ձեռք բերելու ուղղությամբ։

Գերմանական Sky-ի տվյալներով՝ գերմանական գրանդը նոր առաջարկ է արել 28-ամյա կոլումբիացու համար։ Աղբյուրը չի նշել, թե այս անգամ «Բավարիան» որքան է առաջարկել «Լիվերպուլին»։ Սակայն խոսքը 67.5 միլիոն եվրոյից բարձր գումարի մասին է։

«Մերսիսայդցիները» անմիջապես մերժել են գերմանական ակումբի նման առաջարկը վերջերս։