«Բավարիան» հերթական առաջարկն է կատարել Լուիս Դիասին

Մյունխենի «Բավարիան» այս շաբաթվա վերջին նախատեսում է նոր առաջարկով դիմել «Լիվերպուլին»՝ փորձելով ձեռք բերել կոլումբացի վինգեր Լուիս Դիասի տրանսֆերային իրավունքները։ Այդ մասին տեղեկացնում է հայտնի լրագրող Փայփ Սիեռան։

Նշվում է, որ եթե գերմանական ակումբը առաջարկի շուրջ 75 միլիոն եվրո, գործարքը մեծ հավանականությամբ կկայանա։ «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել բաժանվելու Դիասից՝ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։

Ըստ աղբյուրի՝ հենց ֆուտբոլիստն է տեղեկացրել ակումբի ղեկավարությանը իր հեռանալու ցանկության մասին։ Մերսիսայդյան ակումբը նախատեսում է Դիասի վաճառքից ստացված գումարն օգտագործել՝ «Նյուքասլ Յունայթեդի» հարձակվող Ալեքսանդր Իսակի տրանսֆերի համար լուրջ հայտ ներկայացնելու նպատակով։