Անդրեյ Լուսինը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Անդրեյ Լունինը գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրությունը։

MSN-ի տվյալներով՝ ուկրաինացին համարվում է թիմի դարպասապահական գիծը ուժեղացնելու թեկնածուներից մեկը։ Մանկունիացիների գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է նոր դարպասապահ ձեռք բերել։

«Յունայթեդի» առաջնահերթ նպատակը մնում է արգենտինացի Էմիլիանո Մարտինեսը՝ «Ասթոն Վիլայից», սակայն Լունինը համարվում է երկրորդ թեկնածուն։

Անցյալ մրցաշրջանում 26-ամյա դարպասապահը «Ռեալի» կազմում անցկացրել է 14 խաղ, որոնցում վեց անգամ անառիկ է պահել դարպասը և բաց է թողել 19 գոլ։