Ալեքսանդր Իսակի ապագան վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է։ Հաղորդվում էր, որ շվեդը մերժել է «Նյուքասլի» նոր պայմանագրի առաջարկը և ակումբին տեղեկացրել է թիմը փոխելու իր պատրաստակամության մասին։
Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբը չի հրաժարվում խաղացողից և պատրաստ է պայքարել նրա համար։ The Guardian-ի տվյալներով՝ Ռիադի ակումբը Իսակին առաջարկել է շաբաթական 600 հազար ֆունտ (686 հազար եվրո) աշխատավարձ։ Եվ սա արդեն «մաքուր» եկամուտ է՝ հարկերը հանած։
Բացի այդ, պայմանագիրը կարող է ներառել ամեն տեսակի «բարիքներ»՝ բոնուսներ անձնական և թիմային նվաճումների համար։ Պրեմիեր լիգայում Իսակը հետաքրքրում է «Լիվերպուլին», բայց մերսիսայդցիները ակնհայտորեն նման գումար չեն առաջարկի 25-ամյա շվեդին։