«Ալաշկերտը» նորեկ ունի

Երևանի «Ալաշկերտը» շարունակվում է ամրապնդել կազմը՝ նախապատրաստվելով նոր մրցաշրջանին։ Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմին միացել է 21-ամյա նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկան։

Ֆուտբոլիստը «Ալաշկերտ» է տեղափոխվել ռուսական «Կրասնոդարից»։ Նա իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Վիստա» ակադեմիայում, իսկ հետագայում հանդես է եկել նաև Տուլայի «Արսենալում» և Սարատովի «Սոկոլում»։

«Ալաշկերտը» Նդուկայի հետ կնքել է երկամյա պայմանագիր։