Ո՞վ կլինի «Բարսելոնայի» նոր ավագը

Ինչպես երևում է, «Բարսելոնան» նոր ավագ կընտրի։ Տեղեկություններ կան, որ կատալոնական ակումբը որոշել է դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենից վերցնել թևկապը՝ հաշվի առնելով նրա դանդաղ վերադարձը խաղադաշտ վիրահատությունից հետո, ինչպես նաև նրա վարքագիծը։

«Բարսելոնայի» պահեստային ավագների ցուցակում են Ռոնալդ Արաուխոն, Ֆրենկի դե Յոնգը, Պեդրին և Ռաֆինյան։ Այս չորս խաղացողները նոր ավագի կարգավիճակի հիմնական հավակնորդներն են։

«Mundo Deportivo»-ն նաև Ինիգո Մարտինեսին, Ռոբերտ Լևանդովսկուն, Ֆերրան Տոռեսին և Լամին Յամալին է նշում որպես ուժեղ թեկնածուներ։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պետք է որոշի՝ արդյոք ինքը ընտրի ավագին, թե՞ անցկացնի թիմային քվեարկություն