Ուեսլի Սնեյդերը՝ Աշխարհի ակումբային առաջնության թարմացված ձևաչափի մասին

«Ինտերի» նախկին հարձակվող Ուեսլի Սնեյդերը խոսել է Աշխարհի ակումբային առաջնության թարմացված ձևաչափի մասին։

«Մրցաշարի նոր կառուցվածքը իսկապես հետաքրքիր էր։ Մասնակիցների թվի ընդլայնումը Եվրոպայից դուրս գտնվող ակումբներին հնարավորություն է տալիս ավելի շատ ուշադրություն գրավել, և սա կարևոր է։

Ֆուտբոլը վաղուց գլոբալ խաղ է, և աշխարհի երկրպագուները արժանի են տեսնել ավելի մեծ բազմազանություն այս մակարդակում։ Ես մի քանի խաղ դիտեցի Մայամիում, տպավորությունները շատ լավն էին,- ասել է Սնեյդերը WinWin-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության ձևաչափը լուրջ փոփոխությունների է ենթարկվել։ Մրցաշարին մասնակցել է 32 ակումբ, ինչը կառուցվածքով այն նման է դարձրել ազգային հավաքականների միջև անցկացվող Աշխարհի առաջնությանը։ Նախկինում մրցաշարին մասնակցում էր ընդամենը վեց ակումբ։