Լիսաբոնի «Սպորտինգի» շվեդ հարձակվող Վիկտոր Գյոկերեշը իր գործակալ Հասան Չետինկայայի ուղեկցությամբ մեկնել է Լոնդոն՝ «Արսենալի» հետ պայմանագիր կնքելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ֆուտբոլային հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անգլիական ակումբը պատրաստվում է Գյոկերեշի տրանսֆերի համար վճարել 63,5 միլիոն եվրո հիմնական գումար և հավելյալ 10 միլիոն եվրո՝ բոնուսների ձևով։ Գործարքն արդեն եզրափակիչ փուլում է, և ֆուտբոլիստի տեղափոխությունը «Էմիրեյթս» գրեթե լուծված է։