Անգլիացի հարձակվողը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակը

«Ասթոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթքինսը կարող է այս ամռանը միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»։

Sky Sports-ի տվյալներով՝ ակումբները նախնական բանակցություններ են վարել 29-ամյա անգլիացու տրանսֆերի վերաբերյալ։

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Ուոթքինսը 2024/25 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 54 խաղ, խփել 17 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։