«Մանչեսթեր Յունայթեդը» փորձել է վարձակալել «Ասթոն Վիլայի» 32-ամյա արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին։
Սակայն, ինչպես հայտնում է TyC Sports-ը, «Ասթոն Վիլան» անմիջապես մերժել է «Կարմիր սատանաների» նախաձեռնությունը՝ նույնիսկ չքննարկելով գործարքի պայմանները:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ասթոն Վիլան» պատրաստ է քննարկել Մարտինեսի տրանսֆերի առաջարկները միայն ամբողջական տրանսֆերի դեպքում: