«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի ապագայի վերաբերյալ որոշումը կկայացնի Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամի (PIF) նախագահ Յասեր Ալ-Ռումայյանը։
Այս մասին հայտնում է Telegraph Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ սաուդցի գործարարներին պատկանող ակումբը շարունակում է պնդել, որ Իսակը նախագծի հիմնական դեմքն է և վաճառքի ենթակա չէ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շվեդ հարձակվողը մերժել է «Նյուքասլի» առաջարկը՝ երկարաձգելու պայմանագիրը։
Ալեքսանդր Իսակի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք առաջատար եվրոպական ակումբներ, այդ թվում՝ Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը»։
Բացի այդ, լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը»։