Լյուկ Շոուն կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Լյուկ Շոուն մտածում է ակումբից հեռանալու մասին։

The Sun-ի տվյալներով՝ 29-ամյա ֆուտբոլիստը գրավել է մի քանի սաուդյան ակումբների ուշադրությունը և բաց է բանակցությունների համար։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։