«Ինտեր Մայամիի» առաջատար Լիոնել Մեսսին և պաշտպան Ժորդի Ալբան որակազրկվել են ԱՄՆ-ի բարձրագույն լիգայի՝ MLS-ի մեկ խաղով։ Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Լիգայի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ բաց են թողել Բոլոր աստղերի խաղը՝ առանց լիգայի նախապես տրամադրած թույլտվության։ Ըստ կանոնակարգի՝ նման դեպքերում խաղացողները չեն կարող մասնակցել իրենց ակումբի հաջորդ հանդիպմանը։
«Լիգայի կանոնների համաձայն, ցանկացած խաղացող, որը չի մասնակցում Բոլոր աստղերի խաղին առանց լիգայի նախնական թույլտվության, իրավունք չունի մասնակցելու իր ակումբի հաջորդ խաղին», – նշված է հայտարարությունում։
Ավելի վաղ «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն նշել էր, որ Մեսսին խաղին չի մասնակցել հանգստի տրամադրման պատճառով, իսկ Ալբան բացակայել է թեթև վնասվածքի հետևանքով։
Հավելենք, որ 38-ամյա Մեսին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման և խփել 18 գոլ։