«Յուվենտուսը» որպես հնարավոր ամառային ձեռքբերումներ դիտարկում էր «Բոլոնիայի» հարձակվող Սանտյագո Կաստրոյին և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդին, սակայն «Ծեր Սինյորայի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը հատուկ խնդրել է ակումբին նախ դիտարկել ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի հարձակվողի հնարավոր ձեռքբերումը կարող է ձգձգվել մինչև օգոստոս՝ փարիզյան ակումբի հետ դժվար բանակցությունների պատճառով։
«Յուվենտուսը» նախկինում պայմանագիր էր կնքել հարձակվող Ջոնաթան Դևիդի հետ, սակայն իտալական գրանդը կարծում է, որ դա բավարար չէ։
Այս տարվա հունվարին Ռանդալ Կոլո-Մուանին վարձավճարով տեղափոխվեց թուրինյան ակումբ։ Ֆրանսիացին մասնակցել է 22 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով 10 գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։