«Յուվենտուսը» նորեկ ունի

Պորտուգալական «Պորտուի» պաշտպան Ժոաու Մարիուն դարձել է իտալական «Յուվենտուսի» նորեկը։ Տեղեկությունը հաստատել է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։

25-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ տրանսֆերի արժեքը կազմել է 12 միլիոն եվրո։ Բացի այդ, «Պորտուն» կստանա ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից ստացված գումարի 10 տոկոսը։

Ժոաու Մարիուն «Պորտուի» ակադեմիայի սան է՝ ակումբին միացել է ութ տարեկանում։ Անցած մրցաշրջանում նա անցկացրել է 42 հանդիպում և կատարել 7 գոլային փոխանցում։