Ինյակի Պենյան «Բարսելոնայի» միակ դարպասապահն է, որը կարող է խաղադաշտ դուրս գալ Լա Լիգայի մեկնարկային տուրում

Լա Լիգայի մեկնարկային տուրում «Բարսելոնայի» դարպասը, ամենայն հավանականությամբ, կհսկի Ինյակի Պենյան։

Թիմի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը շարունակում է վերականգնումը վնասվածքից հետո։ Միևնույն ժամանակ Ժոան Գարսիան և Վոյցեխ Շչեսնին դեռևս չեն գրանցվել թիմի կազմում։

Այսպիսով, մրցաշրջանի մեկնարկից առաջ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի տրամադրության տակ մնում է միայն մեկ դարպասապահ՝ Ինյակի Պենյան։ Այս մասին հայտնել է լրագրող Խավի Միգելը։