«Քրիսթալ Փելասի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Էբերեչի Էզեն իր ընկերներին տեղեկացրել է, որ այս ամռանը տեղափոխվելու է «Արսենալ»։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» իսկապես բանակցություններ է վարում 27-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ։
Նախորդ մրցաշրջանում Էզեն մասնակցել է բոլոր մրցաշարերում 43 խաղի, որոնցում խփել է 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։