«Բարսելոնայի» նախագահը խոսել է Լամին Յամալի ծննդյան երեկույթի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի հարձակվող Լամին Յամալի կողմից կազմակերպված երեկույթի մասին՝ նրա 18-ամյակը նշելու համար:

«Յամալի երեկույթը՞: Ես ափսոսում եմ, որ չեմ մասնակցել դրան: Դա մասնավոր միջոցառում էր։

Ի՞նչ է պատահել: Նրանք 18 տարեկան են: Նրանք ընտրել են այս երեկույթը, և այն մի փոքր զվարճալի է: Նա այն կազմակերպել է իր ընկերների հետ, զվարճանքի աշխարհի մարդկանց հետ: Այս առումով ես ընդգծում եմ, որ Յամալը լավ երեկույթ է կազմակերպել:

Դրանից հետո նա եկել է մարզումների և մարզվել է այնպես, ինչպես ոչ ոք: Եվ այս առումով Յամալին ոչնչի մեջ մեղադրել չի կարելի: Ընդհակառակը, ես շնորհավորում եմ նրան և ուրախ եմ, որ տղաները լավ ժամանակ են անցկացրել», – ասել է Լապորտան Mundo Deportivo-ին տված հարցազրույցում:

Անցած մրցաշրջանում Յամալը մասնակցել է բոլոր մրցաշարերում 55 խաղի, խփել 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։