«Բարսելոնան» պաշտոնապես հաստատել է հարձակվող Պաու Վիկտորի տեղափոխությունը պորտուգալական «Բրագա»։ Իսպանական հրապարակումների համաձայն՝ գործարքի արժեքը կազմում է 12 միլիոն եվրո, ևս երեք միլիոնը՝ բոնուսների տեսքով։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Բարսելոնային» է միացել 2023 թվականի ամռանը՝ «Ժիրոնայից» վարձակալությամբ տեղափոխվելով։ Մեկ տարի անց հարձակվողին գնել է «Բլաուգրանան»։
23-ամյա խաղացողը նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում անցկացրել է 29 խաղ՝ խփելով երկու գոլ։ Վիկտորը նվաճել է բոլոր երեք ազգային գավաթները՝ առաջնությունը, գավաթը և Իսպանիայի սուպերգավաթը։