Կիսապաշտպան Ակսել Վիտսելը խոստովանել է, որ ցանկանում է խաղալ Իտալիայի առաջնությունում։ Բացի այդ, բելգիացի ֆուտբոլիստը խոսել է Սերիա Ա-ի առաջիկա մրցաշրջանի մասին։ Վիտսելը կարծում է, որ Սկուդետտոյի համար պայքարում ֆավորիտը կլինի գործող չեմպիոն Նապոլին։
«Նապոլին ֆավորիտ է։ Նրանք գործող չեմպիոններ են, և մարզչական նստարանին ունեն հաղթող, ինչպիսին Կոնտեն է։ Դե Բրույնեն չեմպիոն է։ Նա ստիպված չի լինի Լուկակուի հետ հարմարվել։ Նրանք հիանալի կապ ունեն, միմյանց հասկանում են մեկ հայացքից, մեկ հայացքը բավական է», – ասել է Վիտսելը La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում։
36-ամյա Ակսել Վիտսելն ինքը ներկայումս ակումբային գրանցում չունի։