«Ատլետիկոյի» նախագահի պաշտոնը զբաղեցնող Էնրիկե Սերեսոն պատասխանել է թիմի նոր մրցաշրջանի նպատակների մասին հարցին։
Սերեսոն զարմացած է. նա վճռականորեն տրամադրված է բոլոր երեք մրցաշարերում էլ առավելագույն նպատակին հասնելու համար։
«Նպատակն է հաղթել ամեն ինչ, այլ ոչ թե ավարտել երրորդ տեղում։ Նպատակն է դուրս գալ և հաղթել բոլոր երեք մրցաշարերում։ Հաղթել ամեն ինչ։ Մենք պայմանագիր ենք կնքել բոլոր անհրաժեշտ խաղացողների հետ։
Կարծում եմ՝ ամեն ինչ արված է։ Եթե հնարավորություն լինի, կարող ենք պայմանագիր կնքել մեկ այլ խաղացողի հետ, բայց չեմ կարծում, որ ուրիշ մեկը կգա», – լրագրողներին ասել է Սերեսոն։ Անցյալ մրցաշրջանում «Ատլետիկոն» Լա Լիգայում զբաղեցրեց երրորդ տեղը և հասավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակի