Անդրեա Պիրլոն ակումբ է գլխավորել

Իտալացի հայտնի մասնագետ Անդրեա Պիրլոն նշանակվել է ԱՄԷ-ի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Դուբայ Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ։ Տեղեկությունը հրապարակվել է ակումբի պաշտոնական կայքում։

46-ամյա Պիրլոյի պայմանագրի պայմանները չեն հրապարակվել, սակայն հաղորդվում է, որ նա արդեն ժամանել է Դուբայ և առաջիկա օրերին կսկսի նախապատրաստական աշխատանքները 2025/26 մրցաշրջանին ընդառաջ։

Ակումբի նախագահ Իլիե Չեբանուն նշել է․
«Մենք հպարտ ենք Պիրլոյին ողջունելու մեր ակումբում։ Նա կիսում է մեր արժեքներն ու հավակնությունները։ Վստահ ենք, որ նրա ղեկավարությամբ կհասնենք նոր բարձունքների»։