«Այաքսը» պատասխանել է «Չելսիի» առաջին առաջարկին

«Այաքսը» մերժել է «Չելսիի» առաջին պաշտոնական առաջարկը թիմի պաշտպան Ջորել Հատոյի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է ESPN-ը։

Ըստ աղբյուրի՝ «Այաքսը» հարգում է Հատոյի՝ թիմից հեռանալու ցանկությունը, բայց կցանկանար, որ 19-ամյա ֆուտբոլիստը մնա թիմում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հատոն, որի գործող պայմանագիրը լրանում է 2028 թվականին, արդեն համաձայնության է եկել իր անձնական պայմանագրի պայմանների շուրջ։