«Վալենսիայի» պաշտպան Քրիստիան Մոսկերան միացել է «Արսենալին», հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա իսպանացին երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ։ Պայմանագրի ճշգրիտ ժամկետը չի հրապարակվել։
Մոսկերան «Վալենսիայի» սան է։ Ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 90 հանդիպում և խփել մեկ գոլ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։