«Թոթենհեմը» կարող է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի հետ

«Թոթենհեմը» կարող է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քոբի Մայնուի հետ, հայտնում է TBR Football-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Թոթենհեմը» բարձր է գնահատում «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի 20-ամյա սանին և հետևում է նրա պայմանագրի հետ կապված իրավիճակին, որը դեռևս չի երկարաձգվել։

Երկարաձգման վերաբերյալ բանակցությունները ընթանում են արդեն մեկ տարուց ավելի։

2024/25 մրցաշրջանում Մայնուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղում խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։