«Նրանք մեզ պես համախմբված չեն»․ «Ունիվերսիտատեա Կլուժի» կիսապաշտպան

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» մրցելու է ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ։

Հանդիպումից առաջ ռումինական թիմի ավագ և կիսապաշտպան Ալեքսանդրու Կիպչուն անդրադարձել է սպասվող խաղին՝ ներկայացնելով իր ակնկալիքները։

«Ես լիովին պատրաստ եմ այս հանդիպմանը։ Տարիների ընթացքում նման խաղերին այլ կերպ ես մոտենում, բայց ես արդեն հարմարված եմ եվրոպական մրցաշարերին։ Բացահայտ է, որ հեշտ չի լինելու։ Հայաստան չենք ժամանել հեշտ հաղթանակի ակնկալիքով։ Կարծում եմ՝ հավասար պայքար է լինելու, սակայն մեր առավելությունն այն է, որ մենք ավելի համախմբված ենք, նրանք ունեն դրա պակասը։ Մենք հստակ պատկերացնում ենք մեր անելիքները։ Ամենակարևորն այն է, որ կարողանանք հարմարվել պայմաններին՝ շոգին ու խաղադաշտին», – նշել է Ալեքսանդրու Կիպչուն։