Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Գեորգի Սուդակովը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ «Վեստ Հեմը» կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ՝ պայմանագրի մանրամասները քննարկելու համար։
Նշվում է, որ «Մուրճերը» պատրաստ են վճարել 35 միլիոն եվրո Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստի համար։
Անցած մրցաշրջանում Սուդակովը մասնակցել է 25 հանդիպման, խփել 13 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։