Բրիտանական FourFourTwo հրատարակությունը կազմել է «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Այս ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է «կապտանռնագույնների» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է թիմի նախկին կիսապաշտպան Չավին։ Լավագույն եռյակը եզրափակել է կիսապաշտպան Անդրես Ինյեստան։
«Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ FourFourTwo-ի.
- Լիոնել Մեսսի
- Չավի
- Անդրես Ինյեստա
- Յոհան Կրոյֆ
- Ռոնալդինյո
- Դիեգո Մարադոնա
- Սամուել Էտո’Օ
- Ռոնալդ Կուման
- Սեզար Ռոդրիգես
- Մայքլ Լաուդրուպ։
Լիոնել Մեսսին կատալոնական ակումբի համակարգում է եղել 2000-ից մինչև 2021 թվականը։ Այդ ընթացքում արգենտինացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 778 հանդիպման, որոնցում խփել է 672 գոլ և կատարել 303 գոլային փոխանցում։