Ռոդրիգոն պատասխանել է ՊՍԺ-ին

Վերջին շաբաթներին «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյի վերաբերյալ շատ են լուրերը, որոնք կապում են նրան մի շարք գրանդ ակումբների հետ։

ՊՍԺ-ն այս ցուցակում էր, չնայած Լիգա 1-ի գրանդները ունեն ամուր հարձակողական գիծ։ Այնուամենայնիվ, Foot Mercato-ի լրագրող Ժոզուե Կասեն տեղեկություններ ունի, որ Ռոդրիգոն չի տեղափոխվի ֆրանսիական գրանդ։ Ռոդրին հետաքրքրված չէ այդ ուղղությամբ։

24-ամյա Ռոդրիգոն, հնարավոր է, մտածում է «Ռեալ Մադրիդից» հեռանալու մասին, քանի որ քիչ է խաղացել Ակումբային աշխարհի առաջնությունում։ Եթե նա շարունակի շատ ժամանակ անցկացնել պահեստայինների նստարանին նոր մրցաշրջանում, Ռոդրիգոն ռիսկի է դիմում չխաղալ Բրազիլիայի հավաքականի կազմում 2026 թվականի աշխարհի առաջնությունում։