«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան և 2024 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրին կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»:
Sky Sports-ի տվյալներով՝ իսպանական գրանդը պատրաստ է 115 միլիոն եվրոյի առաջարկ անել «Քաղաքայիններին» տրանսֆերային պատուհանի ավարտին, որը փակվում է սեպտեմբերի 1-ին։
Նշվում է, որ «Ռեալը» արդեն մեկ անգամ չէ, որ իրականացրել է նմանատիպ ծրագրեր՝ ստիպելով մյուս կողմին արտակարգ որոշումներ կայացնել իրենց օգտին։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 110 միլիոն եվրո: