«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան և 2024 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրին կարող է դառնալ «Ռեալ Մադրիդի» խաղացող։
Sky Sports-ի տվյալներով՝ «Լոս Բլանկոսը» պատրաստ է 115 միլիոն եվրոյի առաջարկ անել «Քաղաքայիններին» տրանսֆերային պատուհանի ավարտին, որը փակվում է սեպտեմբերի 1-ին։
AS-ը հավելում է, որ Մադրիդն արդեն մեկ անգամ չէ, որ նմանատիպ աստղային տրանսֆեր է իրականացրել՝ ստիպելով մյուս կողմին արտակարգ որոշումներ կայացնել իր օգտին։
Սա տեղի է ունեցել Կրիշտիանու Ռոնալդուի, Լուկա Մոդրիչի, Գարեթ Բեյլի, Ռոնալդուի և Կիլիան Մբապեի հետ, որոնց դեպքում ՊՍԺ-ն շտապ երկարաձգել է պայմանագիրը մեկ տարով։