Ռահիմ Ստերլինգը կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Նապոլին» դիտարկում է «Չելսիի» 30-ամյա հարձակվող Ռահիմ Ստերլինգի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։

La Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ անգլիացի հարձակվողը «Նապոլիի» թեկնածուների ցանկում է, և նրա թեկնածությունը արժանացել է գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հավանությանը։

Ստերլինգը, որը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Արսենալում», Պրեմիեր Լիգայում անցկացրել է 17 հանդիպում և կատարել երկու գոլային փոխանցում։