«Բարսելոնայի» նորեկ Մարկուս Ռեշֆորդը, ով վարձավճարով է միացել կատալոնական ակումբին «Մանչեսթեր Յունայթեդից», կիսվել է տեղափոխության առաջին տպավորություններով՝ առանձնացնելով Հանսի Ֆլիկի դերը որպես հիմնական որոշիչ գործոն։
«Հանսի Ֆլիկը իմ տեղափոխության գլխավոր պատճառներից մեկն էր։ Նրա շնորհիվ ես հայտնվեցի «Բարսելոնայում»։ Մեր զրույցները շատ դրական էին։ Նա իրեն հաստատել է որպես բարձրակարգ մարզիչ՝ երիտասարդ թիմի հետ հաջող մրցաշրջան անցկացնելով։ Նա նաև մեծ ակնկալիքներ ունի առաջիկա մրցաշրջանից», – Ռեշֆորդի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Ֆուտբոլիստը նշել է, որ արդեն իրեն «տանն» է զգում Կատալոնիայում․ «Բարսան» այն ակումբն է, որտեղ երազանքներն իրականանում են։ Այստեղ մեծ ամբիցիաներ կան, և ես շատ հուզված եմ այս նոր էջից»։
Հիշեցնենք, որ 27-ամյա հարձակվողը 2025/26 մրցաշրջանում անցկացրել է 41 հանդիպում՝ խփելով 11 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում։