Մարկ-Անդրե տեր Շտեգենը վիրահատության կենթարկվի

«Բարսելոնայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հաստատել է, որ մեջքի վիրահատության կարիք ունի։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ 33-ամյա դարպասապահը բաց է թողել նախամրցաշրջանային մարզումների մեկնարկը մեջքի ցավի պատճառով։

«Այսօր անձամբ ինձ համար դժվար օր է։ Ֆիզիկապես ես ինձ հիանալի եմ զգում, չնայած, ցավոք, դեռ ցավեր ունեմ։ «Բարսելոնայի» բժշկական անձնակազմի և հրավիրված մասնագետների հետ մանրակրկիտ քննարկումից հետո պարզ դարձավ, որ ինձ համար լիարժեք ապաքինվելու ամենաարագ և անվտանգ ճանապարհը մեջքի վիրահատությունն է։

Վերջին մեջքի վիրահատությունից հետո ես խաղադաշտ վերադարձա 66 օր անց՝ գրեթե երկու ամիս։ Այս անգամ բժիշկները կարծում են, որ ռիսկերից խուսափելու համար նախազգուշական միջոցի համար մոտ երեք ամիս կպահանջվի», – գրել է տեր Շտեգենը սոցիալական ցանցերում։