«Լիվերպուլը» պատրաստ է գնել Մարկ Գեհիին․ կա մեկ պայման

Պաշտպան Մարկ Գեհին մնում է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում։ Ավելին, «Քրիսթալ Փելասը» պատրաստ է վաճառել պաշտպանին, որի գործող պայմանագիրը լրանում է տասնմեկ ամսից։

«Թոթենհեմը» և «Նյուքասլը» նույնպես հետաքրքրված են Գեհիով, բայց «Լիվերպուլը» Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի համար կարիերան շարունակելու ամենահավանական վայրն է, ըստ «Give Me Sport»-ի։

«Լիվերպուլը» պատրաստ է գնել Գեհիին, եթե «Քրիսթալ Փելասը» իջեցնի իր պահանջվող գինը ներկայիս 45 միլիոն ֆունտ ստեռլինգից (գրեթե 52 միլիոն եվրո)։ Մարկ Գեհին 25 տարեկան է։ Եթե «Քրիսթալ Փելասը» չվաճառի պաշտպանին այս ամռանը, հաջորդ ամռանը կարող է անվճար կորցնել նրան։