Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն «Ռեալ Մադրիդում» այսուհետ հանդես կգա 10 համարի մարզաշապիկով։
Հուլիսի 23-ի երեկոյան ֆրանսիացի ֆուտբոլիստը X սոցիալական ցանցի իր էջում գրել է. «10»։
Նախկինում 10 համարը պատկանում էր կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, ով այս ամռանը լքեց մադրիդյան ակումբը։
Մբապպեն «Ռեալ Մադրիդում» խաղացել է 9 համարի մարզաշապիկով, իսկ Ֆրանսիայի ազգային հավաքականում կրում է 10 համարի մարզաշապիկը։
«Ռեալ Մադրիդի» կազմում 26-ամյա Մբապպեն 59 խաղում խփել է 44 գոլ։