«Ինտերի» պաշտպանը կտեղափոխվի Իսպանիա

«Վիլյառեալը» մոտ է «Ինտերի» աջ պաշտպան Տախոն Բուհանանի հետ պայմանագիր կնքելուն։ Կողմերը գրեթե համաձայնության են եկել 26-ամյա խաղացողի տրանսֆերի պայմանների շուրջ, հաղորդում է TSN Sports-ը։

Այսօր՝ հինգշաբթի, կկայանան ակումբների միջև հաջորդ բանակցությունները։ Կանադացին կսկսի նախամրցաշրջանային մարզումները «Ներաձուրիի» հետ, բայց քիչ հավանական է, որ մնա թիմում։

Տախոն Բուհանանը նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Վիլյառեալում»։ Ֆուտբոլիստը «Դեղին սուզանավի» կազմում անցկացրել է 13 խաղ՝ խփելով մեկ գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։ Եզրային պաշտպանի արժեքը, որը կարող է խաղալ նաև որպես վինգեր, Transfermarkt պորտալը գնահատում է 6 միլիոն եվրո։