Ֆեդերիկո Գատտին երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ

«Յուվենտուսի» պաշտպան Ֆեդերիկո Գատտին երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ, հայտնում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա իտալացու հետ նոր պայմանագիրը նախատեսված է հինգ մրցաշրջանի համար՝ մինչև 2030 թվականը։

Գատտին «Յուվենտուս» է տեղափոխվել «Ֆրոզինոնեից» 2022 թվականի հունվարին։ Այդ ժամանակվանից ի վեր նա թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 109 խաղ, խփել յոթ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։