«Ռեալ Մադրիդի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Էնդրիկը կարող է լքել մադրիդյան ակումբը, հայտնում է ESPN-ը։
Ըստ աղբյուրի՝ «Լոս Բլանկոսը» ցանկանում է ամրապնդել 19-ամյա բրազիլացու առաջընթացը, ով հազվադեպ էր հայտնվում մեկնարկային կազմում։ Խաբի Ալոնսոյի ժամանումը նույնպես չի փոխել այս իրավիճակը։ Ակումբը պետրաստ է վարձակալության առաջարկներ լսելու համար։
Նշվում է, որ այս գաղափարը պաշտպանում է նաև Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին, ով նախկինում աշխատել է «Ռեալ Մադրիդում»։