«Բավարիայի» կիսապաշտպանը Ժոզե Մոուրինյոյի պատճառով հրաժարվել է տեղափոխվել «Ֆեներբախչե»

«Բավարիայի» կիսապաշտպան Բրայան Սարագոսան հրաժարվել է Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Ֆեներբախչե» տեղափոխվելու հնարավորությունից, հայտնում է Kicker-ը:

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա իսպանացին ամաչել է պորտուգալացի մարզչի հեղինակությունից:

Նշվում է, որ «Բավարիան» մտադիր է վաճառել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

2024/25 մրցաշրջանում Սարագոսան «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 28 խաղում խփել է 1 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։