«Բարսելոնան» չեղարկել է Ճապոնիայում կայանալիք առաջիկա հանդիպումը

«Բարսելոնան» հայտարարել է, որ չի խաղա նախատեսված ընկերական խաղը ճապոնական «Վիսել Կոբեի» դեմ։

Հանդիպումը պետք է տեղի ունենար կիրակի՝ հուլիսի 27-ին, սակայն ակումբը չեղարկել է ուղևորությունը։

Չեղարկման պատճառը կազմակերպիչների կողմից պայմանագրի խախտումն է եղել։

««Բարսելոնան» ցավում է այս միջադեպի և Ճապոնիայում գտնվող «Բարսելոնայի» բազմաթիվ երկրպագուների համար», – ասվում է հայտարարության մեջ։