«Ատլետիկո Մադրիդը» հայտարարել է «Ֆեյենորդի» պաշտպան Դավիդ Գանցկոյի տեղափոխության մասին:
27-ամյա սլովակը պայմանագիր կկնքի բուժզննում անցնելուց հետո։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ տրանսֆերը արժեքը կազմել է 30 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։
2024/25 մրցաշրջանում Գանցկոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, խփել 4 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։