Էշլի Յանգը նոր ակումբ ունի

«Իփսվիչ Թաունը» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ մեկ տարով պայմանագիր է կնքել Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Էշլի Յանգի հետ։

40-ամյա անգլիացին ազատ գործակալ է հուլիսի 1-ից, երբ լրացել է նրա պայմանագիրը «Էվերթոնի» հետ։

Էշլի Յանգը նախկինում հանդես է եկել «Ասթոն Վիլայում», «Ինտերում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Ուոթֆորդում»։