Նիդեռլանդների հավաքականի և «Ինտերի» նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը գովաբանել է «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի կարիերան՝ ասելով, որ նա արժանի է տեղ գտնելու մեծագույն ֆուտբոլիստների ցանկում:
«Սալահը տարիներ շարունակ մշտապես հանդես է եկել բարձր մակարդակով: Նրա արագությունը, տեխնիկան և վիճակագրությունը խոսում են իրենց մասին: Անկասկած՝ նա իր ժամանակի լավագույն խաղացողներից մեկն է և ֆուտբոլի պատմության մեծագույններից մեկը», – ասել է Սնեյդերը winwin-ին տված հարցազրույցում:
Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» կազմում խաղում է 2017 թվականից: Այս ընթացքում նա ակումբի կազմում անցկացրել է 401 խաղ, խփել 245 գոլ և կատարել 113 գոլային փոխանցում: 33-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը «կարմիրների» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։