Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան վաճառել է իր առանձնատունը 4.5 միլիոն եվրոյով և պատրաստվում է տեղափոխվել ավելի շքեղ վայր։
El Confidencial-ի տվյալներով՝ «Ռեալ Մադրիդի» բելգիացի դարպասապահը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի ծայրամասում ընտրել է գերշքեղ տուն՝ կալվածք՝ իր սեփական փոքրիկ անտառային պուրակով և տարբեր էկոտեխնոլոգիաներով։
Խոսքը 15 հազար քառակուսի մետրից ավելի մակերեսով բնակելի տան մասին է։ Ֆուտբոլիստի նախորդ տունը ուներ ընդամենը 850 քառակուսի մետր տարածք։
Նշվում է, որ Կուրտուան և նրա ընտանիքը նոր տուն կտեղափոխվեն հոկտեմբերին: