Անգլիական թիմը կարող է ստիպված լինել լքել իր տնային մարզադաշտը

«Վեսթ Հեմը» կարող է ստիպված լինել լքել իր տնային մարզադաշտը՝ «Լոնդոն Սթեդմիումը», 2029 թվականին՝ Աթլետիկայի աշխարհի առաջնության պատճառով, հաղորդում է Goal-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է Աթլետիկայի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հայտի ֆինանսական աջակցության մասին՝ խոստանալով հատկացնել 35 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 47 միլիոն դոլար)։

Նշվում է, որ Լոնդոնի մարզադաշտը, որը սկզբնապես կառուցվել էր որպես 2012 թվականի Օլիմպիական խաղերի գլխավոր ասպարեզ, դեռևս ունի աթլետիկայի մրցումներ անցկացնելու ենթակառուցվածքներ։ Այնուամենայնիվ, տրիբունաները պետք է վերազինվեն՝ աթլետիկայի մրցումներ անցկացնելու համար։