«Թոթենհեմի» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկին նոր մրցաշրջանից առաջ խոստացել են բարձրակարգ տրանսֆերներ։ Դրանցից մեկը «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյի ձեռքբերումն է, հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբի խորհրդի նախագահ Դանիել Լևին ակնկալում է նվազեցնել բրազիլացի ֆուտբոլիստի գնման գինը՝ հիմնվելով «Արքայական ակումբի» հետ նրա բարեկամական հարաբերությունների վրա։ «Թոթենհեմը» ցանկանում է գնել Ռոդրիգոյին 90 միլիոն եվրոյից պակաս գնով։
«Թոթենհեմը» կարող է մրցակցել «Լիվերպուլի» և «Բավարիայի» հետ 24-ամյա հարձակվողի տրանսֆերի համար։ Սակայն այս պահին ոչ մի թիմ պաշտոնական առաջարկ չի արել Ռոդրիգոյի համար։
Անցյալ մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» հարձակվողը մասնակցել է 54 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։