Բրազիլիայի ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Ռոնալդոն կարող է դառնալ իր նախկին ակումբներից մեկի՝ «Կորինտիանսի» սեփականատերը։ Այս մասին հայտնում է Moon BH-ը։
«Ֆենոմենը» պատրաստ է վաճառել «Կրուզեյրոյում» ունեցած բաժնետոմսերը՝ դրա փոխարեն ձեռք բերելու այն ակումբը, որտեղ 2011-ին ավարտել է իր ֆուտբոլային կարիերան։
Ներկայում Ռոնալդոնը բանակցում է ներդրողների հետ՝ «Կորինտիանսի» հնարավոր գնումը ֆինանսավորելու համար։ Սակայն ակումբը այս պահին չի կարող վաճառվել, քանի որ հանդիսանում է ոչ առևտրային կազմակերպություն։ Բաժնետոմսերը ֆոնդային բորսա դուրս բերելու և վաճառքի ենթակա դարձնելու համար անհրաժեշտ է փոխել կառավարման մոդելը՝ դարձնելով այն բաժնետիրական ընկերություն։
Ակնկալվում է, որ առաջիկայում այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն։