«Ռոման» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Բրայթոնի» և Իռլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Էվան Ֆերգյուսոնի ձեռքբերման մասին։
Իտալական ակումբը 20-ամյա հարձակվողին վարձակալել է 2025/26 մրցաշրջանի համար։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ «Ռոման» նաև իրավունք է ստացել գնել ֆուտբոլիստին վարձակալության ավարտին 40 միլիոն եվրոյով։
Էվան Ֆերգյուսոնը 2024/25 մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Վեստ Հեմում», և ամբողջ մրցաշրջանի ընթացքում նա Պրեմիեր Լիգայում անցկացրել է 21 հանդիպում և խփել 1 գոլ։