«Ինտեր Մայամին» համաձայնության է եկել «Ատլետիկոյի» հետ կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլի տրանսֆերի վերաբերյալ, հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ MLS ակումբը 31-ամյա արգենտինացու համար կվճարի մոտ 15 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը կկնքի չորս տարվա պայմանագիր։ Գործարքը պաշտոնապես կձևակերպվի առաջիկա օրերին։
2024/25 մրցաշրջանում Դե Պոլը բոլոր մրցաշարերում մասնակցել է 53 խաղի, խփել 3 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։